http://www.azatutybvcszmqn6hytijtisakoqoupeblmf5zj5ksc5w7twzsb5k2qd.onion/a/31666395.html
«Ամառը գնում էինք հարևանների տունը աշխատելու ես ու ամուսինս, ես կարտոֆիլ էի հավաքում, ինքը գռուզչիկություն էր անում, էն էլ հիմա իրան ծանր գործ չի կարելի, սիրտն է: Էլի ամառը, որ բացվի, կգնամ կաշխատեմ էրեխեքիս համար, ի՞նչ անեմ»: Գյումրիի տնակային ավաններում, որտեղ դեռ շուրջ 3000 ընտանիք է բնակվում, ձմռանը վառելափայտ «Շիրակ» կենտրոնն է բաժանում, դիմումի դեպքում որոշ հատկացումներ նաև քաղաքապետարանն է անում։ Ժամանակավոր կացարաններում ապրողների մեծ մասը սոցիալապես անապահով՝ միայնակ ծերեր կամ էլ բազմազավակ...