http://www.azatutybvcszmqn6hytijtisakoqoupeblmf5zj5ksc5w7twzsb5k2qd.onion/a/31604724.html
«Այս պահին՝ չէ, հաշվի առնելով, որ արդեն 52 տոկոսի կարգի ձայն ունենք, մտածում ենք, որ մնացած քաղաքական ուժերի հետ ընթացքում աշխատանքով կհամագործակցենք, աշխատանքային համագործակցություն կլինի»: Արթիկում ընտրություններին մասնակցած բոլոր ուժերն էլ հաղթահարել են անցողիկ շեմը և ներկայացված կլինեն ավագանիում: Նույն պատկերն է Ախուրյան խոշորացվող համայնքում, որտեղ ավագանու կազմում են լինելու ընտրություններին մասնակցած բոլոր երեք ուժերը: Թեև խոշորացվող այս համայնքում ևս իշխող ՔՊ-ն է առավելագույն ձայներ ստացել` 48.18...